Թրամփը քննադատության է արժանացել ստելու համար
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական թեկնածուները քննադատել են Թրամփի տնտեսական քաղաքականությունները և նրան ստախոս են անվանել:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի 2020թ. նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու՝ Թոմ Սթայերն ասել է.«Թրամփը ստախոս է և տնտեսական ոլորտում, ծայրահեղահական քայլերի է դիմում: Մեկը պետք է անդրադառնա այդ հարցին և ես խոսում եմ այդ մասին»:
Սթայերը նշել է, որ ոչ-ոք մարտահրավեր չի նետում տնտեսությանը և բոլորն ասում են, որ լավ է, սակայն դա իրողություն չէ և Թրամփը շատ վատ գործունեություն է ունեցել տնտեսական ոլորտում:
NowThis ամերիկյան լրատվական կայքը թվիթերում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը իր տարեկան ելույթում ամեն երկու ու կես րոպեի ընթացքում մեկ սուտ է ասել: