Փետրվար 23, 2020 16:40 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովն առաջիկա օրերին նիստ է գումարելու

Եվրոպական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Իրանը և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում մնացած երկրներն առաջիկա օրերին նիստ են գումարելու:

Հղում անելով եվրոպական երկրներին, Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ՀԳՀԾ-ի անդամ երկրներ՝ Իրանը, Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը, փետրվարի 26-ին Վիեննայում նիստ են գումարելու:

Ավելի վաղ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարին: 

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմի ժամկետի երկարաձգմանը, Ժոզեֆ  Բորելն ասել է.«Առկա խնդիրների բարդության պատճառով, վեճերի լուծման մեխանիզմի ակտիվացման համար երկար ժամանակ է պահանջվում, ինչի շուրջ համաձայնության ենք հասել»:

 

 

Պիտակ