Փորձագետ. Իդլիբում ստեղծված իրավիճակը կարող է կրկնվել ողջ Մերձավոր Արևելքում
(last modified Fri, 28 Feb 2020 16:20:31 GMT )
Փետրվար 28, 2020 19:50 Asia/Tehran
  • Փորձագետ. Իդլիբում ստեղծված իրավիճակը կարող է կրկնվել ողջ Մերձավոր Արևելքում

Իդլիբում ստեղծված իրավիճակը շուտով կարող է կրկնվել Մերձավոր Արևելքի ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սերգեյ Խատիլևը:

Նա նշել է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը մոտակա ժամանակներս կարող է կրկնվել Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Տաջիկստանում, Ուզբեքստանում, Ղրղզստանում, ինչպես նաև հասնելու է Չինաստանի ու Հնդկաստանի սահմաններ:

Ըստ նրա, իրավիճակի լարվածության պատճառն ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որը միջամտում է աշխարհաքաղաքական գործընթացներին:

verelq.am