Մտահոգություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i117646-Մտահոգություն_կորոնավիրուսի_դեմ_պայքարում_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցների_ազդեցության_կապակցությամբ
ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորը մտահոգություն է հայտնել կորոնավիուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 29, 2020 08:48 Asia/Tehran
  • Մտահոգություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ

ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորը մտահոգություն է հայտնել կորոնավիուսի դեմ պայքարում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, դեմոկրատական սենատոր և 2020թ նախագահական ընտրություններում Թրամփի հավանական մրցակից Էիզաբեթ Ուորենը, պետքարտուղար Մայք Պոմպեոին և պաշտպանության նախարար Ստիվ Մենուչինին ուղղված նամակում, Վաշինգտոնից երաշխիքներ է պահանջել, որ Իրանը հասանելիություն  կունենա կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքին ու բժշկական պարագաներին:

Ուորենը հատարարել է, որ չնայած Գանձապետական դեպարտամենտը հայտարարել է այս կապակցությամբ պատժամիջոցների ցանկում որոշակի արտոնությունների սահմանման մասին, սակայն ինքը մտահոգված է, որ իրանցիները խնդիրներ կունենան համապատասխան դեղորայքին ու բժշկական պարագաներին  հասանելիության հարցում: