Թրամփը փորձում է ԱՄՆ-ի տնտեսությունը փրկել կորոնավիրուսից
Ամերիկյան մի թերթ գրել է․-«Թրամփի վարչակազմի հիմնական մտահոգությունը ֆոնդային շուկայի փլուզումն է, այլ ոչ թե կորոնավիրուսի վարակի առջև հայտնված մարդկանց կյանքը»:
New York Times թերթն ուրբաթ օրը գրել է․-«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ մտահոգություններին այնպես է արձագանքել, որ իբր թե այդ վիրուսի տարածումը ԶԼՄ-ների ու դեմոկրատների խաբեության արդյունք է։ ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներին քննդատել է «հիստերիա տարածելու» համար: Նա նաև քննադատել է դեմոկրատներին «կորոնավիրուսը քաղաքականացնելու եւ դրա տարածման սպառնալիքները գերագնահատելու» համար: Թրամփը նույնիսկ ասել է, որ այդ վիրուսն ԱՄՆ-ի տնտեսության համար շատ լավ է։
Ըստ հաղորդման՝ Թրամփը մեծ խնդիր չի համարել այս օրերին կորոնավիրուսի հարցը, կարևորելով մարդկանց կողմից բաժնետոմսերի գնումը շարունակվելու անհրաժեշտությունը։
Դոնալդ Թրամփն երբ առաջին անգամ խոսեց կորոնավիրուսի մասին, այն որակեց որպես չինական խնդիր ասելով,որ եթե ինչ-որ բան Չինաստանի համար վատ է, ուրեմն ԱՄՆ-ի համար լավ է։