ԱՄՆ-ի քաղաքացները վախը՝ առևտրի ցանցերում բժշկական դիմակների պակասից
https://parstoday.ir/hy/news/world-i117679-ԱՄՆ_ի_քաղաքացները_վախը_առևտրի_ցանցերում_բժշկական_դիմակների_պակասից
ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ բնակչության շրջանում բժշկական դիմակների ու այլ պարագաների պակասի վախն ու դրանց պահանջարկի աճը բարդացրել են հանրախանութների ու դեղատների աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2020 11:22 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի քաղաքացները վախը՝ առևտրի ցանցերում բժշկական դիմակների պակասից

ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ բնակչության շրջանում բժշկական դիմակների ու այլ պարագաների պակասի վախն ու դրանց պահանջարկի աճը բարդացրել են հանրախանութների ու դեղատների աշխատանքը:

Պաշտոնյաները զգուշացրել են, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ բժշկական դիմակների ու այլ պարագաների պահանջարկի կտրուկ աճը, բարդություններ է առաջացրել դրանք ձեռքբերելու հարցում:

Եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից ստացվող հաղորդումների համաձայն, այնտեղ նույնպես առկա է բժշկական դիմակների ու առոջապահական այլ պարագաների պակաս:

Associated Press-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում աճել է բժշկական դիմակների, սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների պահանջարկը:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտարարել է, որ երկրում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 62 դեպք: