Վաշինգտոնը գաղտնի է պահել կորոնավիրուսի վիճակագրական տվյալները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը առողջապահության ոլորտի պաշտոնյաներին հորդորել է գաղտնի չպահել կորոնավիրուսի հետևանքով վարակվածների և զոհերի վիճակագրական տվյալները :
ԻՌՆԱ-ի, հաղորդմամբ, Վիսկոնսին նահանգի ներկայացուցիչ Մարկ Փուքանն իր թվիթերյան էջում արած գրառման մեջ դիմելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, կառույցի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին խնդրել է հրապարակել կորոնավիրուսի հետևանքով վարակվածների և զոհերի իրական թիվը:
Դեմոկրատ ներկայացուցիչը մեջբերում է կատարել Սննդի և դեղերի վարչակազմի նախկին պաշտոնյա Սքաթ Գաթլիբից, ով հայտարարել է, թե երկրում կարող են լինել հարյուրավոր, և նույնիսկ հազարավոր կորոնավիրուսով վարակվածներ, որոնց մասին դեռ չի հաղորդվել:
ԱՄՆ-ի առողջապահության պաշտոնյաները կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մինչ այժմ վեց հոգի են հայտարարել: