ԱՄՆ-ի 19 նահանգներ բողոքել են Թրամփի եմ
ԱՄՆ 19 նահանգներ բողոքի հայց են ներկայացրել նախագահի դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար պաշտպանական բյուջե միջոցներից օգտվելու կապակցությամբ:
Hill կայքի հաղորմամբ, 19 նահանգների կոալիցիան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի ՝ սահմանային պատը կառուցելու համար պաշտպանական բյուջեից շուրջ 4 միլիարդ դոլար հատկացնելու պատճառով:
Երեքշաբթի օրը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարանում քննարկված հայցում նշված է, որ դաշնային լրացուցիչֆոնդի միջոցներն օգտագործվել են սահմանային պատ կառուցելու համար, հակառակ Կոնգրեսի ցանկությանը և խախտելով Սահմանադրությունը:
Հայցը ներկայացրած 19 նահանգները կարծում են, որ սահմանային պատի ֆինանսավորումն անօրինական է, քանի որ այն խախտում է լիազորությունների բաշխման մասին օրենքը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին հայտնել է, որ Թրամփի հրամանով, 3,8 միլիարդ դոլար կհատկացնի Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատի կառուցմանը: