ԱՄՆ-ի 19 նահանգներ բողոքել են Թրամփի եմ
https://parstoday.ir/hy/news/world-i117830-ԱՄՆ_ի_19_նահանգներ_բողոքել_են_Թրամփի_եմ
ԱՄՆ 19 նահանգներ բողոքի հայց են ներկայացրել նախագահի դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար պաշտպանական բյուջե միջոցներից օգտվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 05:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի 19 նահանգներ բողոքել են Թրամփի եմ

ԱՄՆ 19 նահանգներ բողոքի հայց են ներկայացրել նախագահի դեմ՝ Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար պաշտպանական բյուջե միջոցներից օգտվելու կապակցությամբ:

  Hill կայքի հաղորմամբ, 19 նահանգների կոալիցիան դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ Դոնալդ Թրամփի ՝ սահմանային պատը կառուցելու համար պաշտպանական բյուջեից շուրջ 4 միլիարդ դոլար հատկացնելու պատճառով:

Երեքշաբթի օրը, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի դաշնային դատարանում քննարկված հայցում նշված է, որ դաշնային լրացուցիչֆոնդի միջոցներն օգտագործվել են սահմանային պատ կառուցելու համար, հակառակ Կոնգրեսի ցանկությանը և խախտելով Սահմանադրությունը:

Հայցը ներկայացրած 19 նահանգները կարծում են, որ սահմանային պատի ֆինանսավորումն անօրինական է, քանի որ այն խախտում է լիազորությունների բաշխման մասին օրենքը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը  Կոնգրեսին հայտնել է, որ Թրամփի հրամանով, 3,8 միլիարդ դոլար կհատկացնի Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատի կառուցմանը: