ԱՄՆ-ն արգելում է դեղորայք տեղափոխել Իրան կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը հայտարարել է․-«ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը թույլ չի տալիս Իրանի կողմից կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար գնված դեղորայքն ու բժշկական սարքավորումները տեղափոխել այս երկիր»։
Իր թվիթերյան էջում ընդգծելով, որ Սպիտակ տան պաշտոնյաներն Իրանի ժողովրդին են թիրախավորել, Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն հստակեցրել է․-«ԱՄՆ իշխանություններն ակնհայտ ստում են և հումանիտար ապրանքների վրա սահմանված պատժամիջոցներում ոչ մի փոփոխություն չի մտցվել»։
Ավելի վաղ, առողջապահական ոլորտում օգնություն Իրան ուղարկելու կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը կեղծ ու քարոզչական քայլ որակելով, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ընդգծել էր․ «Այդ քաղաքական հայտարարությունն արվել է աշխարհին խաբելու նպատակով»։
Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ողջ ուժով պայքարում են կորոնավիրուսի դեմ, սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցներն այս ճանապարհին խոչընդոտներ են հարուցում։