Հունաստանի վարչապետ. «Թուրքիայի հետ Եվրամիության համաձայնությունը չեղարկվել է»
https://parstoday.ir/hy/news/world-i117950-Հունաստանի_վարչապետ._Թուրքիայի_հետ_Եվրամիության_համաձայնությունը_չեղարկվել_է
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ 2016թ. փախստականների մասին Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված համաձայնությունը չեղարկվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2020 08:02 Asia/Tehran
  • Հունաստանի վարչապետ. «Թուրքիայի հետ Եվրամիության համաձայնությունը չեղարկվել է»

Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ 2016թ. փախստականների մասին Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված համաձայնությունը չեղարկվել է:

Քննադատելով փախստականների հանդեպ Անկարայի քայլերը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ 2016թ. Եվրամիության հետ կնքած պայմանագրին հակառակ, Թուրքիայի քայլերի պատճառով, հազարավոր փախստականներ, հասել են Հունաստանի ծովային ու ցամաքային սահմաններին:

Փետրվարի 29-ին, Թուրքիան խախտեց Եվրամիության հետ համագործակցության հուշագիրը, և արդյունքում հազարավոր փախստականներ փորձել են հատել Թուրքիա-Հունաստան սահմանը և Եվրոպա հասնել: Թուրք-հունական սահմանին իրավիճակը խիստ մտահոգիչ է:

Եվրամիության պաշտոնատարները համոզված են, որ Թուրքիան մտադիր է այդ հարցով բռնատուրք կորզել Եվրամիությունից և եվրոպացիներին պարտադրել աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին: