Ռաֆայել Գրոսսի. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության մակարդակի փոփոխություն չի եղել
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ մոնիտորինգի հարցում գործակալության հետ Իրանի համագործակցության մեջ որևէ փոփխություն տեղի չի ունեցել:
Երկուշաբթի օրը Վիեննայում կայացած կառավարիչների խորհրդի նիստում, Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալությունը շարունակում է ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում դիտարկումներ իրականացնել Իրանի կողմից հայտարարված միջուկային նյութերում շեղումների առկայության վերաբերյալ:
Գրոսսին կրկնել է իր հայտարարությունը, թե գործակալության դիտորդներին չի թույլատրվել մուտք գործել Իանի որոշ միջուկային օբյեկտներ և Թեհրանը չի պատասխանել այդ կապակցությամբ գործակալության հարցերին:
Նա հայտարարել է. «Գործակալությունը փորձում է ձեռք բերել վերոնշյալ երկու միջուկային օբյեկտներ մուտք գոծելու իրավունք: Սակայն Իրանը չի ընդառաջել գործակալությանն դիմումին և չի պատասխանել այդ կապակցությամբ առաջացած հարցերին»:
Ռաֆայել Գրոսսին հավելել է, որ գործակալությունը որևէ փոփոխություն չի արձանագրել ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի միջուկային գործունեության, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մեջ: