Ռաֆայել Գրոսսի. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության մակարդակի փոփոխություն չի եղել
https://parstoday.ir/hy/news/world-i118010-Ռաֆայել_Գրոսսի._ՄԱԳԱՏԷ_ի_հետ_Իրանի_համագործակցության_մակարդակի_փոփոխություն_չի_եղել
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ մոնիտորինգի հարցում գործակալության հետ Իրանի համագործակցության մեջ որևէ փոփխություն տեղի չի ունեցել:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 09, 2020 14:32 Asia/Tehran
  • Ռաֆայել Գրոսսի. ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության մակարդակի փոփոխություն չի եղել

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ մոնիտորինգի հարցում գործակալության հետ Իրանի համագործակցության մեջ որևէ փոփխություն տեղի չի ունեցել:

Երկուշաբթի օրը Վիեննայում կայացած կառավարիչների խորհրդի նիստում, Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալությունը շարունակում է ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում դիտարկումներ իրականացնել Իրանի կողմից  հայտարարված միջուկային նյութերում շեղումների առկայության վերաբերյալ:

Գրոսսին կրկնել է իր հայտարարությունը, թե գործակալության դիտորդներին չի թույլատրվել մուտք գործել Իանի որոշ միջուկային օբյեկտներ և Թեհրանը չի պատասխանել այդ կապակցությամբ գործակալության հարցերին:

Նա հայտարարել է. «Գործակալությունը փորձում է   ձեռք բերել վերոնշյալ երկու միջուկային օբյեկտներ մուտք գոծելու իրավունք: Սակայն Իրանը չի ընդառաջել գործակալությանն դիմումին և չի պատասխանել այդ կապակցությամբ առաջացած հարցերին»:

Ռաֆայել Գրոսսին հավելել է, որ գործակալությունը որևէ փոփոխություն չի արձանագրել ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի միջուկային գործունեության, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մեջ: