ԱՄՆ-ը զենքով է ապահովում 96 երկրների
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն ՝ ԱՄՆ-ի զենքի արտահանման ծավալները վերջին հինգ տարիներին աճել են 23 տոկոսով:
Երկուշաբթի օրը ինստիտուտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զենքի արտահանումը մինչև 2019 թվականը ներառել է աշխարհի 96 երկրների:
Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում զենքի խոշորագույն արտահանողը:
2015 թվականից մինչև 2019 թվականը, Միացյալ Նահանգները արտադրում էր աշխարհում վաճառված զենքի 36 տոկոսը: Հատկանշական է, որ 201-2014թթ այդ ցուցանիշը կազմում էր 31 տոկոս:
Միացյալ Նահանգները զենք է մատակարարում Սաուդյան Արաբիային, Իրաքին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Սիոնիստական ռեժիմին, Հորդանանին և Քուվեյթին:
Հարկ է նշել, որ 2015թ մարտից մինչ օրս, Սաուդյան Արաբիան ու իր դաշնակինցները, Եմենում սպանել են ավելի քան 16 հազար հոգու, վիրավորել տասնյակ հազարավորների, տեղահան արել միլիոնավոր ուրիշների :
Զենք արտահանող երկրորդ խոշոր երկիրն աշխարհում Ռուսաստանն է, որն ապահովում է զենքի համաշխարհային պահանջարկի 21 տոկոսը: