Մարտ 10, 2020 08:47 Asia/Tehran
  • ԵՆ-ն հրատապ հանդիպում կանցկացնի՝ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

Կորոնավիրուսի բռնկման և համաշխարհային ֆոնդային շուկաների անկման հետևանքով, ԵՄ-ին հրատապ հանդիպում կանցկացի:

Եվրամիության առաջնորդները, ամենայն հավանականությամբ,  երեքշաբթի կանցկացնեն արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր բոլոր ուղիները: Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը:

Հարկ է նշել, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով, համաշխարհային բորսաները գրանցել են 2008թ հետո ամենախոշոր անկումը, իսկ նավթ գները նվազել են 22 տոկոսով: Wall Street- ի բաժնետոմսերը նվազել են յոթ տոկոսով, իսկ Dow Jones-ի ինդեքսը՝ 2000 կետով:

Վերջին վիճակագրության համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով, աշխարհում մահացել է մոտ 3 800 մարդ:

Պիտակ