ՄԱԿ․ «Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է աշխարհում»
https://parstoday.ir/hy/news/world-i118326-ՄԱԿ_Աֆղանստանը_երեխաների_համար_ամենավտանգավոր_երկիրն_է_աշխարհում
Երեխաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան ասել է, որ Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է աշխարհում։
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Մարտ 17, 2020 16:36 Asia/Tehran
  • ՄԱԿ․ «Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է աշխարհում»

Երեխաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան ասել է, որ Աֆղանստանը երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է աշխարհում։

Երեքշաբթի օրը Աֆղանստանի ԶԼՄ-ների միջոցով հրապարակված հաղորդագրության մեջ, Վիրջինիա Գամբան հայտարարել է․ «Այս երկիրը շարունակում է մնալ ամենավտանգավոր երկիրը երեխաների համար»։

Երեխաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող կողմերը պետք է աֆղանցիների միջև խաղաղության բանակցություններում մեծ ուշադրություն դարձնեն  երեխաների իրավունքների ապահովմանը։

Աֆղանստանի մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ 2019 թ․ այդ երկրում տեղի ունեցած ռազմական գործողությունների ու պայթյունների հետևանքով,զոհվել կամ վիրավորվել է  2700 երեխա:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարի Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով, միջին հաշվով օրական 9 երեխա է զոհվել կամ հաշմանդամ դարձել: