Փորձագետ. ԱՄՆ-ի ներխուժումները վատ ավարտ են ունենում Մերձավոր Արևելքի համար
(last modified Wed, 18 Mar 2020 16:06:18 GMT )
Մարտ 18, 2020 19:36 Asia/Tehran
  • Փորձագետ. ԱՄՆ-ի ներխուժումները վատ ավարտ են ունենում Մերձավոր Արևելքի համար

2001թ.-ին ամերիկացիները ներխուժել են Աֆղանստան, որպեսզի դուրս մղեն թալիբներին, սակայն նրանք այսօր համաձայնագիր են կնքում նրանց հետ, որպեսզի հայտնվեն այն վիճակում, որն առկա էր մինչև սեպտեմբերի 11-ը:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային նախկին խորհրդական Ֆիլիպ Գորդոնը:

Նա նշել է, որ ամեն տասնամյակը մեկ ամերիկացիները ներխուժում են Մերձավոր Արևելք, որպեսզի տապալեն տեղի ռեժիմները: Սակայն այդ ներխուժումները միշտ վատ են վերջանում:
Ըստ նրա, ռեժիմը տապալելն ավելի հեշտ է, քանի նոր ռեժիմ հաստատելը: Նրա խոսքով, տեղի բնակչությունը չի սիրում, երբ օտարները ներխուժում են՝նոր ռեժիմներն էլ այնքան էլ բարյացակամ չեն ԱՄՆ-ի նկատմամբ, ինչպես կանխատեսվում էր:

Verelq.am