Կորոնավիրուսի տարածման պատճառով, 47 միլիոն ամերիկացի գործազուրկ կդառնա
https://parstoday.ir/hy/news/world-i118819-Կորոնավիրուսի_տարածման_պատճառով_47_միլիոն_ամերիկացի_գործազուրկ_կդառնա
ԱՄՆ պաշտոնյաները զգուշացրել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով 47 միլիոն մարդ կկորցնի աշխատանքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2020 08:23 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի տարածման պատճառով, 47 միլիոն ամերիկացի գործազուրկ կդառնա

ԱՄՆ պաշտոնյաները զգուշացրել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով 47 միլիոն մարդ կկորցնի աշխատանքը:

ԱՄՆ-ի կենտրոնական բանկի հայտարարության համաձայն, մինչև 2020 թվականի երկրորդ եռամսյակի ավարտը 47 միլիոն մարդ գործազուրկ կդառնա և այդպիսով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում գործազրկության գործակիցը 32.1 տոկոս է լինելու:

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի տնտեսագետներից մեկն ասել է. «Հաշվի առնելով պատմական ստանդարտները, այս թվերը շատ մեծ ու շոկային են, որովհետև անցած 100 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի տնտեսությունը նման վիճակում չի հայտնվել»:

Կանխատեսվել է նաև, որ ապրիլին, ԱՄՆ-ում կգրանցվի կորոնավիրուսի տարածման պիկը և այդ երկրում կմահանա օրական երկու հազար մարդ: