Կորոնավիրուսի տարածման պատճառով, 47 միլիոն ամերիկացի գործազուրկ կդառնա
Մարտ 31, 2020 08:23 Asia/Tehran
ԱՄՆ պաշտոնյաները զգուշացրել են, որ կորոնավիրուսի տարածման պատճառով 47 միլիոն մարդ կկորցնի աշխատանքը:
ԱՄՆ-ի կենտրոնական բանկի հայտարարության համաձայն, մինչև 2020 թվականի երկրորդ եռամսյակի ավարտը 47 միլիոն մարդ գործազուրկ կդառնա և այդպիսով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում գործազրկության գործակիցը 32.1 տոկոս է լինելու:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի տնտեսագետներից մեկն ասել է. «Հաշվի առնելով պատմական ստանդարտները, այս թվերը շատ մեծ ու շոկային են, որովհետև անցած 100 տարիների ընթացքում, ԱՄՆ-ի տնտեսությունը նման վիճակում չի հայտնվել»:
Կանխատեսվել է նաև, որ ապրիլին, ԱՄՆ-ում կգրանցվի կորոնավիրուսի տարածման պիկը և այդ երկրում կմահանա օրական երկու հազար մարդ:
Պիտակ