Ամերիկացի բուժաշխատողները բողոքում են կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ միջոների բացակայությունից
https://parstoday.ir/hy/news/world-i118887-Ամերիկացի_բուժաշխատողները_բողոքում_են_կորոնավիրուսի_դեմ_պաշտպանիչ_միջոների_բացակայությունից
Ամերիկացի բուժաշխատողների ասոցիացիան դատապարտել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար համապատասխան միջոցների բացակայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2020 08:22 Asia/Tehran
  • Ամերիկացի բուժաշխատողները բողոքում են կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ միջոների բացակայությունից

Ամերիկացի բուժաշխատողների ասոցիացիան դատապարտել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար համապատասխան միջոցների բացակայությունը:

Միության ղեկավար Ջեյն Ռոսսը երեկ  տարածած հայտարարության մեջ ասել է. «HCA Holdings-ի կողմից կառավարվող հիվանդանոցների բուժաշխատողները բողոքում են աշխատանքային պայմաններից և համապատասխան պաշտպանիչ պարագաների բացակայությունից»:

ԱՄՆ-ի յոթ նահանգներում, վերոնշյալ ընկերության կողմից ղեկավարվող հիվանդանոցներում աշխատող բուժքույրերը ապրիլի 3-ին գործադուլով պահանջում են ապահովել ավելի լավ աշխատանքային պայմաններ:

Համաձայն վերջին վիճակագրության ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է մոտ 215 հազար և մահացել ավելի քան  հինգ հազար  մարդ: