ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին կտրուկ աճել են զենքի վաճառքի ծավալները
https://parstoday.ir/hy/news/world-i118899-ԱՄՆ_ում_կորոնավիրուսի_պանդեմիայի_ֆոնին_կտրուկ_աճել_են_զենքի_վաճառքի_ծավալները
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումների, կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Միացյալ Նահանգներում կտրուկ աճել են հրազենի վաճառքի ծավալները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2020 12:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին կտրուկ աճել են զենքի վաճառքի ծավալները

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումների, կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Միացյալ Նահանգներում կտրուկ աճել են հրազենի վաճառքի ծավալները։

Ամերիկյան Washington Times թերթի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի և ժողովրդի մտահոգության ֆոնին, Միացյալ Նահանգներում 2020 թվականի մարտին կտրուկ աճել են   հրազենի վաճառքի ծավալները։

Հատկանշական է, որ ՄԱՆ-ի կառավարությունը, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19)   վտանգի նկատմամբ անուշադրության պատճառով, արժանացել է խիստ քննադատության։

Ներկա  դրությամբ, Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի  վարակման դեպքերի թիվը 200 հազարի սահմանն անցնելով, հասել է  215 հազար 215-ի։

Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պաշտպանել կորոնովիրուսի դեմ պայքարում իր կառավարության գործունեությունը: Նա կոպիտ է արձագանքել  իր քննադատներին։