Ապրիլ 03, 2020 16:47 Asia/Tehran
  • Նախազգուշացում կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ի մասնատման կապակցությամբ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, Եվրոպայի ղեկավարները նախազգուշացրել են ԵՄ-ի մասնատման վտանգի կապակցությամբ:

Ուրբաթ օրը, Վաշինգտոն փոստ օրաթերթը գրել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած առողջապահական ու տնտեսական ճնժամերն ավելի են խորացնում ԵՄ մասնատման հավանականությունը, ինչը մտահգում է միության անդամ երկրների ղեկավարներին»:

Հաղորդման մեջ ասված է. «Բրեքսիտը, 2015թ. միգրացիայի հետ կապված քաղաքական անհանդարտությունները և 2008թ. ֆինանսական ճգնաժամը, վնասել են ԵՄ-ի համախմբվածությանը»:

Վաշինգտոն փոստը գրել է. «Եթե ԵՄ-ի ղեկավարները չկարողանան ավելի համախմբված ուղի գծել,  Եվրապական միության կառույցը  մահացու վտանգի կենթարկվի»:

Հաղորդման մեջ ասված է, որ Գերմանիան ու Ֆրանսիան արգելել են բժշկական պարագաների, այդ թվում՝ դիմակների արտահանումը, այն դեպքում, երբ Իտալիան այդ երկրներին օգնության դիմում է  ներկայացրել:

Պիտակ