120 հազար ամերիկացիներ կոչ են արել վերանայել ամերիկացի հրամանատարի վտարումը
https://parstoday.ir/hy/news/world-i118970-120_հազար_ամերիկացիներ_կոչ_են_արել_վերանայել_ամերիկացի_հրամանատարի_վտարումը
Հազարավոր ամերիկացիներ, ստորագրել են մի հանրագիր, որով Պենտագոնին կոչ են անել վերանայել ամերիկյան ռազմանավի հրամանատարին վտարելու որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2020 13:01 Asia/Tehran
  • 120 հազար ամերիկացիներ կոչ են արել վերանայել ամերիկացի հրամանատարի վտարումը

Հազարավոր ամերիկացիներ, ստորագրել են մի հանրագիր, որով Պենտագոնին կոչ են անել վերանայել ամերիկյան ռազմանավի հրամանատարին վտարելու որոշումը:

«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն, հանրագիրը ստորագրած 120 հազար ամերիկացիները Պենտագոնին կոչ են արել Թեոդոր Ռուզվելտ ավիակիր նավի հրամանատար Բերետ Կրուիզերին չհեռացնել պաշտոնից:

Կրուիզերը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին հղած նամակում, պահանջել էր միջոցներ ձեռնարկել՝ Թեոդոր Ռուզվելտ ավիակիր նավում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, ինչի պատճառով հեռացվել է աշխատանքից:

Հաղորդման համաձայն, հրամանատարի գործողությունները փրկել են  բազմաթիվ նավաստիների կյանքը:

Տվյալների համաձայն մեծ թվով ամերիկացի զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով: Սակայն Պենտագոնը հրաժարվում  է ներկայացնել վարակված զինծառայողների ճշգրիտ թիվը: