Թրամփի փեսան մեղադրվում է նախընտրական քարոզարշավի ժամանակ պետական գույքից օգտվելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i119036-Թրամփի_փեսան_մեղադրվում_է_նախընտրական_քարոզարշավի_ժամանակ_պետական_գույքից_օգտվելու_մեջ
Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունը Դոնալդ Թրամփի փեսային մեղադրել է նախագահական քարոզարշավի համար կառավարության գույքի և Սպիտակ տան շենքի հնարավորություններցի օգտվելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2020 08:55 Asia/Tehran
  • Թրամփի փեսան մեղադրվում է  նախընտրական քարոզարշավի ժամանակ պետական գույքից օգտվելու մեջ

Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունը Դոնալդ Թրամփի փեսային մեղադրել է նախագահական քարոզարշավի համար կառավարության գույքի և Սպիտակ տան շենքի հնարավորություններցի օգտվելու մեջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարության բարոյական նորմերի և պատասխանատվության վերահսկողության ժողովրդական կոմիտեն, Հատուկ խորհրդի գրասենյակին և ՀԴԲ-ին հղած նամակներում պահանջել է հետաքննություն անցկացնել Ջարեդ Քուշների գործով, քանի որ վերջինս նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտվել է պետական գույքից:

Նամակում ասված է. «Վերջին տեղեկությունների համաձայն, Քուշները Սպիտակ տան արևմտյան մասնաշենքում ակտիվ գործունեություն է ծավալում՝ նախագահական ընտրություններում Թրամփի հաղաթանակն ապահովելու նպատակով»:

Կոմիտեն հավելել է, որ պաշտոնյաներն իրավունք չունեն աշխատանքային ժամերին զբաղվել նախընտրական քարոզարշավով: