Կորոնավիրուսի վարակման վախից ամերիկացի զույգը դիմել է ինքնասպանության
https://parstoday.ir/hy/news/world-i119094-Կորոնավիրուսի_վարակման_վախից_ամերիկացի_զույգը_դիմել_է_ինքնասպանության
Կորոնավիրուսի վարակված լինելու վախից ամեիրկացի մի զույգ դիմել է ինքնասպանության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2020 13:29 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի վարակման վախից ամերիկացի զույգը դիմել է ինքնասպանության

Կորոնավիրուսի վարակված լինելու վախից ամեիրկացի մի զույգ դիմել է ինքնասպանության:

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդմամբ, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում բնակվող մարդը կորոնավիրուսով վարակված լինելու վախից, հրազենով վերջ է տվել իր կնոջ և իր կյանքերին: 

Ոստիկանության հայտարարության համաձայն, մահվանից հետո զույգից կորոնավիրուսի թեստ է վերցվել և արդյունքը եղել է բացասական: 

ԱՄՆ-ի ոստիկանությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումից հետո, ոստիկանությունն ավելի շատ է ստանում ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներ:

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգը, կորոնավիորսւի տարածման առումով, վեցերորդն է 50 նահանգների մեջ: Այս նահանգում գրանցվել է 12 հազար վարակված և 307 մահ:

Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, ավելացել են ընտանեկան բռնությունները:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 1 մլն. 300 հազարի սահմանը:

Մահացել է 74 հազար 795 մարդ: