Կորոնավիրուսի վարակման վախից ամերիկացի զույգը դիմել է ինքնասպանության
Կորոնավիրուսի վարակված լինելու վախից ամեիրկացի մի զույգ դիմել է ինքնասպանության:
Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդմամբ, ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում բնակվող մարդը կորոնավիրուսով վարակված լինելու վախից, հրազենով վերջ է տվել իր կնոջ և իր կյանքերին:
Ոստիկանության հայտարարության համաձայն, մահվանից հետո զույգից կորոնավիրուսի թեստ է վերցվել և արդյունքը եղել է բացասական:
ԱՄՆ-ի ոստիկանությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումից հետո, ոստիկանությունն ավելի շատ է ստանում ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներ:
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգը, կորոնավիորսւի տարածման առումով, վեցերորդն է 50 նահանգների մեջ: Այս նահանգում գրանցվել է 12 հազար վարակված և 307 մահ:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ, ավելացել են ընտանեկան բռնությունները:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 1 մլն. 300 հազարի սահմանը:
Մահացել է 74 հազար 795 մարդ: