ԱՄՆ-ից վտարվել են 400 էմիգրանտ երեխաներ
Ապրիլ 08, 2020 12:57 Asia/Tehran
Կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում, ԱՄՆ կառավարությունը երկրից արտաքսել է 400 էմիգրանտ երեխաների:
«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահի հրամանի համաձայն, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՄՆ-ի միգրացիայի վարչոթյան պաշտոնյաները, Մեքսիկա-ԱՄՆ սահմանին մոտ 400 էմիգրանտ երեխաների վերադարձրել են Մեքսիկա:
Մեքսիկայի կառավարության պաշտոնյան, ով չի ցանկացել բացահայտվել նշել է, որ Թրամփի նոր վարչակազմի սահմանային կանոնակարգերի կիրառումից մինչ օրս, ԱՄՆ-ի սահմանային պաշտոնյաները մոտ 7000 ներգաղթյալների վերադարձրել են Մեքսիկա, որոնցից 377 երեխաներ են:
ProPublica անկախ օարթերթը նույնպես գրել է, որ ԱՄՆ-ից մինչ այժմ արտաքսվել են 7 հազար էմիգրանտներ:
Պիտակ