ԱՄՆ կառավարությունն անկարող է հաղթահարել կորոնավիրուսին
https://parstoday.ir/hy/news/world-i119169-ԱՄՆ_կառավարությունն_անկարող_է_հաղթահարել_կորոնավիրուսին
Ամերիկյան թերթերը հաղորդել են, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի կարողանում դիմակայել կորոնավիրուսի ճգնաժամին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2020 12:50 Asia/Tehran
  • ԱՄՆ կառավարությունն անկարող է հաղթահարել կորոնավիրուսին

Ամերիկյան թերթերը հաղորդել են, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի կարողանում դիմակայել կորոնավիրուսի ճգնաժամին։

Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել է․ «Կորոնավիրուսի պանդեմիայի ճգնաժամը բոլորին փաստեց, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմքերը խարլխված են»։

«ԱՄՆ-ի ազգային անվտանգության օպերատիվ համակարգը բոլորովին պատրաստ չէ դիմակայել 21-րդ դարի մարտահրավերին՝ կորոնավիրուսի պանդեմիային։ ԱՄՆ-ում հնչող սուտ հայտարարություններն ու բյուրոկրատական խառնաշփոթը պատճառ են դարձել, որ նահանգները չկարողանան աջակցել  ժողովրդին, որը  հայտնվել է հոգեբանական բարդ իրավիճակում». ասված  է  Foreign Policy պարբերականում լույս տեսած հոդվածում։

Atlantic ամսագրի ինտերնետային կայքը տպագրել է հոդված, որում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների համար։

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 435 հազար ամերիկացի վարակվել է կորոնավիրուսով։ Մահացել է շուրջ 14 հազար 800 մարդ