ԱՄՆ կառավարությունն անկարող է հաղթահարել կորոնավիրուսին
Ամերիկյան թերթերը հաղորդել են, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի կարողանում դիմակայել կորոնավիրուսի ճգնաժամին։
Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրել է․ «Կորոնավիրուսի պանդեմիայի ճգնաժամը բոլորին փաստեց, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հիմքերը խարլխված են»։
«ԱՄՆ-ի ազգային անվտանգության օպերատիվ համակարգը բոլորովին պատրաստ չէ դիմակայել 21-րդ դարի մարտահրավերին՝ կորոնավիրուսի պանդեմիային։ ԱՄՆ-ում հնչող սուտ հայտարարություններն ու բյուրոկրատական խառնաշփոթը պատճառ են դարձել, որ նահանգները չկարողանան աջակցել ժողովրդին, որը հայտնվել է հոգեբանական բարդ իրավիճակում». ասված է Foreign Policy պարբերականում լույս տեսած հոդվածում։
Atlantic ամսագրի ինտերնետային կայքը տպագրել է հոդված, որում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների համար։
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 435 հազար ամերիկացի վարակվել է կորոնավիրուսով։ Մահացել է շուրջ 14 հազար 800 մարդ