ԱՄՆ-ի ծերանոցներում տարեցները լուռ մահանում են կորոնավիրուսից
ԱՄՆ կառավարությունն իր պաշտոնական վիճակագրության մեջ չի ներառում ծերանոցներում կորոնավիրուսից մահացածներին։
NBC News հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը հայտարարել է․ «Երկրի որոշ ծերանոցներում կորոնավիրուսից գրանցված 2 հազար 246 մահվան դեպքերը չեն ներառվել երկրի պաշտոնական վիճակագրության մեջ։ Ծերանոցներում կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ գոյություն չունեն»։
Ըստ կենտրոնի հայտարարության՝ ծերանոցներում կորոնավիրուսից մահացածների ավելի քան 60 տոկոսը գտնվում են Նյու Յորքում:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ որոշ նահանգներ, այդ թվում՝ Կալիֆորնիան, Միչիգանը և Փենսիլվանիան, չեն ներկայացնում ծերանոցներում մահացածների թիվը։
ԱՄՆ-ում կորոնավիրոսով վարակվածների թիվն անցել է կես միլիոնը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 502,318-ի: 18.725 հոգի մահացել է, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկման արագությունը այնքան մեծ է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում, վիրուսով վարակվածների թիվը հնգապատկվել է:
Նույն ժամանակահատվածում, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացած քաղաքացների թիվը աճել է 11 անգամ:
Որոշ տեղեկությունների համաձայն, մահացածներին թաղում են զանգվածային գերեզեմաններում: