Ռյաբկով. Վիզային պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Թրամփի սպառնալիքն անընդունելի է
Անդրադառնալով որոշ երկրների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը, Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ դա անընդունելի է, հատկապես կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:
Շաբաթ օրը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված ցանկացած նոր պատժամիջոց, հատկապես կորոնավիորւսի պանդեմիայի պայմաններում, անընդունելի է:
Ռյաբկովն ասել է, որ հիմա պատժամիջոցների ժամանակը չէ:
Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է վիզային պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում կամ ձգձգում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրենց քաղաքացիներին վերադարձնել ԱՄՆ-ից։
ԱՄՆ-ում վերջին 24 ժամերի ըթնացքում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1300 մարդ: Այդպիսով, մահերի թիվն այդ երկրում գերազանցել է 20 հազարը;