Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, ԱՄՆ-ում առկա ռասիզմն ավելի է ընդգծվել
https://parstoday.ir/hy/news/world-i119259-Կորոնավիրուսի_պանդեմիայի_ֆոնին_ԱՄՆ_ում_առկա_ռասիզմն_ավելի_է_ընդգծվել
Չնայած կորոնավիրուսը խտրություն չի դնում տարբեր ռասաների միջև, ԱՄՆ-ում այս վիրուսի տարածման պայմաններում, ռասիզմն ավելի է ընդգծվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2020 05:49 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, ԱՄՆ-ում առկա ռասիզմն ավելի է ընդգծվել

Չնայած կորոնավիրուսը խտրություն չի դնում տարբեր ռասաների միջև, ԱՄՆ-ում այս վիրուսի տարածման պայմաններում, ռասիզմն ավելի է ընդգծվել:

The Washington Post- ը մի հոդվածում անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում Դոնալդ Թրամփի վարած ռասիստական քաղաքականությանը,  գրել է. «Վիճակագրական տվյալները վկայում են, որ կորոնավիրուսից ամենաշատը մահանում են սևամորթները»:

Թերթը գրել է. «Սևամորթները կազմում են Չիկագոյի բնակչության 30 տոկոսը: Սակայն այդ նահանգում կորոնավիրուսից մահացածների 70 տոկոսը սևամորթներ են: Այս իրավիճակը նույնն է համարյա բոլոր քաղաքներում»:

«Այս  թվերը պատահական չեն, դրանք արդյունք են այն տնտեսական և հասարակական պայմանների, որոնք վաղուց պարտադրվել են սևամորթներին՝ ԱՄՆ-ի խտրական քաղաքականության ողջ պատմության ընթացքում»,- գրել է թերթը:

Հոդվածում նշվում է, որ անօրինական ներգաղթյալները, որոնք հաճախ բնակվում են քաղաքների ծայրամասերում, գտնվում են  ամենախոցելի խմբում, քանի որ հասանելիություն չունեն բժշկական ծառայություններին: