Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, ԱՄՆ-ում առկա ռասիզմն ավելի է ընդգծվել
Չնայած կորոնավիրուսը խտրություն չի դնում տարբեր ռասաների միջև, ԱՄՆ-ում այս վիրուսի տարածման պայմաններում, ռասիզմն ավելի է ընդգծվել:
The Washington Post- ը մի հոդվածում անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում Դոնալդ Թրամփի վարած ռասիստական քաղաքականությանը, գրել է. «Վիճակագրական տվյալները վկայում են, որ կորոնավիրուսից ամենաշատը մահանում են սևամորթները»:
Թերթը գրել է. «Սևամորթները կազմում են Չիկագոյի բնակչության 30 տոկոսը: Սակայն այդ նահանգում կորոնավիրուսից մահացածների 70 տոկոսը սևամորթներ են: Այս իրավիճակը նույնն է համարյա բոլոր քաղաքներում»:
«Այս թվերը պատահական չեն, դրանք արդյունք են այն տնտեսական և հասարակական պայմանների, որոնք վաղուց պարտադրվել են սևամորթներին՝ ԱՄՆ-ի խտրական քաղաքականության ողջ պատմության ընթացքում»,- գրել է թերթը:
Հոդվածում նշվում է, որ անօրինական ներգաղթյալները, որոնք հաճախ բնակվում են քաղաքների ծայրամասերում, գտնվում են ամենախոցելի խմբում, քանի որ հասանելիություն չունեն բժշկական ծառայություններին: