Ամերիկացի հարկատուները վճարում են Թրամփի ընտանիքի ճամփորդական ծախսերը
ԱՄՆ նախագահի ընտանիքի անդամների ճամփորդությունների ժամանակ, Սպիտակ տունը սկսել է ավելի շատ դիմել անվտանգույան գաղտնի ծառայությանը:
Daily Mail- ը հաղորդել է, որ վերջին երեք ֆինասնական տարիների ընթացքում, Թրամփի ընտանիքի անդամները, բացի հենց նախագահից ու նրա կնոջից, 4 հազար ուղևորություն են իրականացնրել, որոնց ընթացքում նրանց ուղեկցել են ավտանգության գաղտնի ծառայության աշխատակիցները:
Պարբերականը գրել է. «Գանձապետական դեպարտամենտի տվյալներով, վերջին երկու տարում այդ ճամփորդությունների թիվը երեք անգամ գերազանցել է 2010-2016թթ Բարաք Օբամայի ընտանիքի ճամփորդությունները»:
Հաղորդման համաձայն , միայն վերջին ֆինանսական տարում, Թրամփի ընտանիքի ճամփորությունների թիվը գերազանցել է յոթ տարվա ընթացքում Օբամաների ընտանիքի ճամափորդությունների ընդհանուր թիվը: