Կորոնավիրուսը մեծ արագությամբ տարածվում է ԱՄՆ-ի բանտերում
Բանտարկյալների շրջանում կորոնավիրուսի արագ տարածման հետևանքով, ԱՄՆ-ի բանտերը վերածվել են վիրուսի տարածման կենտրոնների:
Նշելով, որ կալանավորները գտնվում են խոցելի խմբում, Ռոյթերս լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ դա մտահոգություններ է առաջացրել հասարակության շրջանում՝ կապված անվտանգության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետության հետ:
ԱՄՆ բանտերում բանտարկյալների և անձնակազմի շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ծերանոցներում վարակվածների թվին:
Անցյալ շաբաթ Վաշինգտոնի Մոնրո շրջանի բանտի կալանավորները ապստամբություն էին բարձրացրել:
Կալիֆոռնիայի բանտերում կորոնավիրուսով վարակված բանտարկյալների թիվը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է յոթ անգամ:
Մինչ այժմ ԱՄՆ բանտերում առնվազն 1300 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 32-ը մահացել են:
Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թվով: Այս երկրում մինչ այժմ վիրուսով վարակվել է ավելի քան 500 հազար մարդ, ավելի քան 20 հազարը մահացել է: