Կորոնավիրուսը մեծ արագությամբ տարածվում է ԱՄՆ-ի բանտերում
https://parstoday.ir/hy/news/world-i119300-Կորոնավիրուսը_մեծ_արագությամբ_տարածվում_է_ԱՄՆ_ի_բանտերում
Բանտարկյալների շրջանում կորոնավիրուսի արագ տարածման հետևանքով, ԱՄՆ-ի բանտերը վերածվել են վիրուսի տարածման կենտրոնների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2020 05:21 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը մեծ արագությամբ տարածվում է ԱՄՆ-ի բանտերում

Բանտարկյալների շրջանում կորոնավիրուսի արագ տարածման հետևանքով, ԱՄՆ-ի բանտերը վերածվել են վիրուսի տարածման կենտրոնների:

Նշելով, որ կալանավորները գտնվում են խոցելի խմբում, Ռոյթերս լրատվական գործակալությունը կիրակի օրը հաղորդել է, որ դա մտահոգություններ է առաջացրել հասարակության շրջանում՝ կապված անվտանգության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետության հետ:

ԱՄՆ բանտերում բանտարկյալների և անձնակազմի շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ծերանոցներում վարակվածների թվին:  

Անցյալ շաբաթ Վաշինգտոնի Մոնրո  շրջանի բանտի կալանավորները ապստամբություն  էին բարձրացրել:

Կալիֆոռնիայի բանտերում կորոնավիրուսով վարակված բանտարկյալների թիվը մեկ շաբաթվա ընթացքում ավելացել է յոթ անգամ:

Մինչ այժմ ԱՄՆ բանտերում առնվազն 1300 մարդ վարակվել է կորոնավիրուսով,  32-ը մահացել են:

Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թվով: Այս երկրում մինչ այժմ վիրուսով վարակվել է ավելի քան 500 հազար մարդ, ավելի քան 20 հազարը մահացել է: