ԱՄՆ-ը ֆինանսավորում է կորոնավիրուսի տարածման մեջ մեղադրվող լաբորատորիային
Բրիտանական օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ը 3.7 միլիոն դոլարի ֆինասնական աջակցություն է տրամադրել Չինաստանի Վուհան քաղաքում գործող լաբորատորիանին, որը հանդիսանում է կորոնավիրուսի տարածման աղբյուրը:
Daily Mail- ը կիրակի օրը հաղորդել է, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել լաբորատորիային, որը ներկա դրությամբ փորձարկումներ է իրականացնում չղջիկների վրա, որոնցից ըստ ամենայնի, կորոնավիրուսը փոխանցվել է մարդուն:
Թերթը գրել է, որ սկզբնական տվյալներով, կորոնավիորւսը մարդուն է փոխանցվել Վուհանի կենադնիների շուկայում վաճառվող կենդանիների մսից:
Որոշ փորձագտեներ սակայն կարծում են, որ վարակի տարածման աղբյուրը եղել է ոչ թե կենդանիների շուկան, այլ վերոնշյալ լաբորատորիան:
Ներկայումս աշխարհում ավելի քան 1,7 միլիոն մարդ վարակված է կորոնայվիրուսով: Ավելի քան 110 հազար մարդ մահացել է: