Ամերիկացի կինը Բայդենին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i119324-Ամերիկացի_կինը_Բայդենին_մեղադրել_է_սեռական_ոտնձգության_մեջ
Ամերիկացի մի կին հայց է ներկայացրել դատարան՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուին մեղադրելով իր նկատմամբ սեռական ոտնձգություն գործադրելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2020 12:04 Asia/Tehran
  • Ամերիկացի կինը Բայդենին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ

Ամերիկացի մի կին հայց է ներկայացրել դատարան՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուին մեղադրելով իր նկատմամբ սեռական ոտնձգություն գործադրելու մեջ:

New York Times-ի հաղորդման համաձայն, Վաշինգտոնի  մետրոպոլիտենի ոստիկանությանը ներկայացրած հայցում, Թարա Ռիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի տեղակալ և առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենը 1993-ին Սենատի միջանցքում սեռական ոտնձգություն է իրականացրել իր նկատմամբ:

Կինը նշել է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքն աշխատում էր Սենատում Բայդենի գրասենյակում:

Սենատի նախկին աշխատակիցն  ասել է, որ նախկինում անվտանգության նկատառումներից ելնելով, այդ մասին չէր հաղորդել ոստիկանությանը:

Բայդենը հերքել է Սենատի նախկին աշխատողի մեղադրանքը: