ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 24 հազարը
Ապրիլ 15, 2020 05:50 Asia/Tehran
Անցած 24 ժամերի ըթնացքում, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ևս 987 մարդ և մահացածների ընդհանուր թիվը կազմել է 24.618:
597.838 մարդ վարակված է կորոնավիրուսով:
ԱՄՆ-ում ներկա դրությամբ գրանցվում են կորոնավիրուսով վարակվելու և մահացության ամենաբարձր թվերը:
Կորոնավիրուսի ճգնաժամը լուրջ խնդիրներ է առջացրել այս երկրի առողջապահական համակարգի համար: Որոշ քաղաքներում, հատկապես՝ Նյու Յորքում, որտեղ գրանցվել են վարակվածների ու մահացության ամենամեծ թվերը, առկա է բժշկական սարքավորումների ու պաշտպանիչ պարագաների պակաս:
ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը և նրա կառավարությունը քննադատոթյունների են արժանացել կորոնավիրուսի կանխարգելման հարցում անապատասխանատվություն դրսևորելու համար:
Պիտակ