ԱՄՆ-ն փորձում է հինգ միլիարդ դոլար շորթել Հարավային Կորեայից
https://parstoday.ir/hy/news/world-i119417-ԱՄՆ_ն_փորձում_է_հինգ_միլիարդ_դոլար_շորթել_Հարավային_Կորեայից
ԱՄՆ պաշտպանության նախարարը միջամտողական հայտարարություն անելով Սեուլից պահանջել Է ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2020 13:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն փորձում է հինգ միլիարդ դոլար  շորթել Հարավային Կորեայից

ԱՄՆ պաշտպանության նախարարը միջամտողական հայտարարություն անելով Սեուլից պահանջել Է ավելացնել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու ծախսերը:

ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է․ «Հարավային Կորեան ի վիճակի է և պետք է ավելի մեծ գումար հատկացնի Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմը պահելու համար»։

ԱՄՆ-ն իր մերձավոր դաշնակից Հարավային Կորեային ճնշման տակ է դրել Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի պաշտպանության ծախսերը վճարելու համար, նույնիսկ սպառնացել է, որ եթե Սեուլն այդ գումարը չվճարի, դա կարող է ազդել երկու երկրի ռազմական համագործակցության վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը   չի համաձայնում, որ Հարավային Կորեան նախկին ծախսերից  13 տոկոսով ավելի շատ վճարի, քանի որ  դա բավարար չի համարում։