ԱՄՆ զինված ուժերը դուրս են եկել Իրաքի վեց ռազմաբազաներից
https://parstoday.ir/hy/news/world-i119425-ԱՄՆ_զինված_ուժերը_դուրս_են_եկել_Իրաքի_վեց_ռազմաբազաներից
Իրաքի վարչապետն ասել է, որ ԱՄՆ զորքերը դուրս են եկել Իրաքի վեց ռազմաբազաներից և ներկայումս կենտրոնացել են ընդամենը երեք հենակետերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2020 14:51 Asia/Tehran
  • ԱՄՆ զինված ուժերը դուրս են եկել Իրաքի վեց ռազմաբազաներից

Իրաքի վարչապետն ասել է, որ ԱՄՆ զորքերը դուրս են եկել Իրաքի վեց ռազմաբազաներից և ներկայումս կենտրոնացել են ընդամենը երեք հենակետերում:

Չորեքշաբթի օրը, Իրաքի ազգային անվտանգության խորհրդի նիստում Ադել Աբդուլ-Մահդին հայտարարել է հունիսին Իրաքի կառավարության հետ ռազմավարական բանակցություններ սկսելու Վաշինգտոնի առաջարկության մասին: Նա ասել է, որ բանակցությունների նպատակն է փոխըմբռնման հասնել երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցության վերաբերյալ:

CNN- ին տված հարցազրույցում Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ասել, որ ԱՄՆ-Իրաք ռազմավարական բանակցությունները կսկսվեն հունիսին՝ Իրաքի նոր կառավարության ձևավորումից հետո:

ԱՄՆ-ի զորքերը ներկայումս տեղակայված են Իրաքի Անբար նահանգի Այն Ալ Աասդ, Սալահ ալ-Դին նահանգի Ալ-Բալադ ավիաբազայում և Բաղդադի հյուսիսում գտնվող Ալ-Թաջի բազայում:

Վերլուծաբանների կարծիքով, Իրաքում ԱՄՆ ուժերի կենտրոնանալու պատճառներից մեկը նրանց խոցելիության նվազեցումն է: