ԱՄՆ զինված ուժերը դուրս են եկել Իրաքի վեց ռազմաբազաներից
Իրաքի վարչապետն ասել է, որ ԱՄՆ զորքերը դուրս են եկել Իրաքի վեց ռազմաբազաներից և ներկայումս կենտրոնացել են ընդամենը երեք հենակետերում:
Չորեքշաբթի օրը, Իրաքի ազգային անվտանգության խորհրդի նիստում Ադել Աբդուլ-Մահդին հայտարարել է հունիսին Իրաքի կառավարության հետ ռազմավարական բանակցություններ սկսելու Վաշինգտոնի առաջարկության մասին: Նա ասել է, որ բանակցությունների նպատակն է փոխըմբռնման հասնել երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցության վերաբերյալ:
CNN- ին տված հարցազրույցում Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն ասել, որ ԱՄՆ-Իրաք ռազմավարական բանակցությունները կսկսվեն հունիսին՝ Իրաքի նոր կառավարության ձևավորումից հետո:
ԱՄՆ-ի զորքերը ներկայումս տեղակայված են Իրաքի Անբար նահանգի Այն Ալ Աասդ, Սալահ ալ-Դին նահանգի Ալ-Բալադ ավիաբազայում և Բաղդադի հյուսիսում գտնվող Ալ-Թաջի բազայում:
Վերլուծաբանների կարծիքով, Իրաքում ԱՄՆ ուժերի կենտրոնանալու պատճառներից մեկը նրանց խոցելիության նվազեցումն է: