Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ում գրանցվել է տնտեսության լճացման ռեկորդային մակարդակ
https://parstoday.ir/hy/news/world-i119452-Կորոնավիրուսի_պանդեմիայի_հետևանքով_ԱՄՆ_ում_գրանցվել_է_տնտեսության_լճացման_ռեկորդային_մակարդակ
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի մանրածախ շուկայում վաճառքը կտրուկ անկում է ապրել։ Շուկան իրականացրել է վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն վաճառքը ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 13:19 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ում գրանցվել է տնտեսության լճացման ռեկորդային  մակարդակ

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի մանրածախ շուկայում վաճառքը կտրուկ անկում է ապրել։ Շուկան իրականացրել է վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն վաճառքը ։

Ինչպես հաղորդում է  Ռոյթերս լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում դանդաղել է տնտեսության անիվը։ Անցած շաբաթ միլիոնավոր ամերկացիներ դիմել են գործազրկության ապահովագրության ծառայություն։ Մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում  գործազրկության 20 միլիոն դեպք է գրանցվել, ինչն աննախադեպ է»։

ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության շաբաթական զեկույցը ցույց է տալիս, որ երկրում գրանցվել է գործարանների արտադրության ծավալների ամենամեծ անկումը 1946 թվականից ի վեր:

ԱՄՆ-ը դարձավ կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվով առաջին երկիրն աշխարհում.