Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ԱՄՆ-ում գրանցվել է տնտեսության լճացման ռեկորդային մակարդակ
Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի մանրածախ շուկայում վաճառքը կտրուկ անկում է ապրել։ Շուկան իրականացրել է վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն վաճառքը ։
Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ում դանդաղել է տնտեսության անիվը։ Անցած շաբաթ միլիոնավոր ամերկացիներ դիմել են գործազրկության ապահովագրության ծառայություն։ Մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում գործազրկության 20 միլիոն դեպք է գրանցվել, ինչն աննախադեպ է»։
ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության շաբաթական զեկույցը ցույց է տալիս, որ երկրում գրանցվել է գործարանների արտադրության ծավալների ամենամեծ անկումը 1946 թվականից ի վեր:
ԱՄՆ-ը դարձավ կորոնավիրուսով վարակվածների և զոհերի թվով առաջին երկիրն աշխարհում.