Ռուսաստանի առաջարկը Միացյալ Նահանգներին՝ տիեզերքում զենքի տեղակայման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i119455-Ռուսաստանի_առաջարկը_Միացյալ_Նահանգներին_տիեզերքում_զենքի_տեղակայման_վերաբերյալ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը Միացյալ Նահանգներին կոչ է արել բանակցել տիեզերքում զենքի տեղակայման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 13:47 Asia/Tehran
  • Ռուսաստանի առաջարկը Միացյալ Նահանգներին՝ տիեզերքում զենքի տեղակայման վերաբերյալ

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Միացյալ Նահանգներին կոչ է արել բանակցել տիեզերքում զենքի տեղակայման վերաբերյալ:

Հինգշաբթի  օրը  ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Սերգեյ Ռյաբկովն ասելով, որ Միացյալ Նահանգները չպետք է տարբեր պատրվակներով, տիեզերքում զենքի տեղակայման վերաբերյալ հրաժարվի Ռուսաստանի հետ բանակցություններից կոչ է արել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները:

Արձագանքելով ԱՄՆ-ի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը հակարբանյակային հրթիռային փորձարկում է անցկացրել, Ռյաբկովը ասել է.«Վաշինգտոնը հրաժարվում է բանակցությունները  վարել Մոսկվայի հետ տիեզերքում սպառազինության չտարածման վերաբերյալ և դա կարող է նշանակել, որ Միացյալ Նահանգները ձգտում է հարձակողական զենքեր տեղակայել տիեզերքում»:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը կարևորելով  ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Ռուսաստանի առաջարկն ասել է, որ  այս առաջարկությունն արվել է մտահոգությունները փարատելու  համար: