Նյու Յորքի հիվանդանոցների բուժանձնակազմերը բողոքում են պաշտպանիչ միջոցների բացակայության դեմ
Նյու Յորքի հիվանդանոցների աշխատակիցները բողոքել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ու պարագաների բացակայության դեմ:
Ցույցի մասնակիցները կրել են ապստառներ, որոնց վրա գրված է եղել. «Մենք ունենք անձնական պաշտպանիչ պարագաների կարիք», «Թրամփ, եթե մենք մեռնենք, դու կհոգա՞ս հիվանդաների մասին», «Եթե հիվանդանամ կամ եթե արդեն հիվանդ եմ, իմ հմտություններն ո՞ւմ են պետք»:
ԱՄՆ-ի տարբեր նահանգների, հատկապես Նյու Յորքոի հիվանդանոցների աշխատակիցներն արդեն մի քանի շաբաթ անընդմեջ հայտարարում են բժշկական պարագաների ու պաշտպանիչ միջոցների բացակայության մասին: Ի պատասխան այդ բողոքների, Թրամփն ու իր կառավարությունը բժիշկներին խորհուրդ են տալիս օգտագործած դիմակները կրկին ախտահանել կամ լվանալ ու նորից կրել դրանք:
Ըստ պաշտոնական տվյալների, մինչ այժմ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ավելի քան 33,000 մարդ: