Ամերիկացիների երկու երրորդը Թրամփին մեղադրում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուշացնելու մեջ
Անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների երկու երրորդը Թրամփին մեղադրում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուշացնելու մեջ:
Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 7-ը Փիո հետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայ,ն դեմոկրատականների 92 տոկոսը և լիբերալ ու չափավորական հանրապետականների 53 տոկոսը կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ միջոցների ձեռնարկումն ուշացնելու համար դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Անցկացված սոցհարցման համաձայն, ամերիկացիների միայն 39 տոկոսն է համոզված, որ Թրամփը կորոնավիրուսի տարածման մասին ժողովրդին ճիշտ տեղեկություններ է փոխանցել:
Ամերիկացիների 73 տոկոսը հայտարարել է, որ ապագայում առողջապահական ու տնտեսական առումով իրենց երկրի վիճակը ավելի է վատանալու: