Ամերիկացիների երկու երրորդը Թրամփին մեղադրում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուշացնելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i119489-Ամերիկացիների_երկու_երրորդը_Թրամփին_մեղադրում_է_կորոնավիրուսի_դեմ_պայքարն_ուշացնելու_մեջ
Անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների երկու երրորդը Թրամփին մեղադրում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուշացնելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2020 14:32 Asia/Tehran
  • Ամերիկացիների երկու երրորդը Թրամփին մեղադրում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուշացնելու մեջ

Անցկացված սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների երկու երրորդը Թրամփին մեղադրում է կորոնավիրուսի դեմ պայքարն ուշացնելու մեջ:

Ապրիլի 1-ից մինչև ապրիլի 7-ը Փիո հետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայ,ն դեմոկրատականների 92 տոկոսը և լիբերալ ու չափավորական հանրապետականների 53 տոկոսը կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ միջոցների ձեռնարկումն ուշացնելու համար դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Անցկացված սոցհարցման համաձայն, ամերիկացիների միայն 39 տոկոսն է համոզված, որ Թրամփը կորոնավիրուսի տարածման մասին ժողովրդին ճիշտ տեղեկություններ է փոխանցել: 

Ամերիկացիների 73 տոկոսը հայտարարել է, որ ապագայում առողջապահական ու տնտեսական առումով իրենց երկրի վիճակը ավելի է վատանալու: