Ռուսաստան. ԱՄՆ-ը շարունակում է խախտել ՀԳՀԾ-ն
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Չնայած ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված միջազգային ջանքերին ու կոչերին, ԱՄՆ-ը շարունակում է խախտել համաձայնագիրը»:
Մարիա Զախարովան հավելել է. «Միացյալ Նահանգները շարունակում է միջուկային համաձայնագրի խախտումը, չնայած ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևին, որն ընդգծում է դրա գործադրման անհրաժեշտությունը»:
Անդրադառնալով ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների թիվի ավելացմանը, Զախարովան նշել է. «Ռուսատանը հետևում է այդ լաբորատորիաների գործունեությանը, որոնք ունեն երկակի նշանակություն»:
Նշելով, որ այդ լաբորատորիաների աշխատանքը կասկածելի է, Զախարովան հավելել է, որ դրանք իրականում ԱՄՆ-ի կենսաբանական զենքի լաբորատորիաների ենթակառույցներն են:
Զախարովան հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքը ոչնչացնելուց հրաժարվելը պարտավորությունների չկատարման օրինակ է: Նրա խոսքերով. «Վաշինգտոնն այդպիսով խոչընդոտում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործունեությանը»: