Կուբան զգուշացրել է ԱՄՆ-ի պատժամիջոցները շարունակվելու հետևանքների կապակցությամբ
Կուբայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ի պատժամիջոցների շարունակումն ավելի բացասական հետևանքներ է ունենալու։
Կուբայի Prensa Latina պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այդ երկրի առողջապահության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է․ «Հավանայի դեմ Վաշինգտոնի կիրառած սահմանափակումները խոչընդոտում են բժշկական պարագաներին ու դեղորայքին հասանելիությանը և բարդացնում են կորոնավիրուսի դեմ պայքարը»։
Ըստ հաղորդագրության՝ Վաշինգտոնի պատժամիջոցների պատճառով վերջերս չինական «Ալի բաբա» էլեկտրոնային առևտրի խոշոր ձեռնարկության հիմնադիր Ջեք Մայի կողմից նվիրված դիմակների, ախտորոշման թեստերի և արհեստական շնչառաքական սարքերի բեռնվածքն այդպես էլ չհասավ Կուբա։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով աշխարհի մեծ թվով կառույցներ ու պաշտոնյաներ ԱՄՆ-ին կոչ են արել կրճատել կամ սառեցնել տարբեր երկրների, այդ թվում Կուբայի դեմ սահմանած պատժամիջոցները։